Կարևոր իրադարձություններ

Նորվեգիան 1.5 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը

02 Նոյեմբեր, 2020 18:41
Նորվեգիան 1.5 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը

ТАСС գործակալության փոխանցմամբ Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել մարդասիրական կազմակերպությունների միջոցով 17 մլն նորվեգական կրոն (€1,5 մլն) ուղարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն օգնելու համար: Այս մասին հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ-ն:

 

Նախարարությունից հայտնել են, որ Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ շատ կյանքեր են խլել, ստիպել են շատերին լքել իրենց բնակավայրերը և մեծ կորուստներ են պատճառել քաղաքացիական բնակչությանը:

«Նորվեգիան 17 մլն կրոն կփոխանցի հումանիտար կազմակերպություններին, որոնք պաշտպանում են և աջակցություն են տրամադրում նրանց, ովքեր ամենից շատ են տուժել հակամարտության պատճառով»,- հայտնել են ԱԳՆ-ն նախարարությունից:

Երկրի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն ասել է․ «Նորվեգիան ակնկալում է, որ հակամարտության մասնակիցները կապահովեն հումանիտար կազմակերպությունների հասանելիության անվտանգությունն ու առանց խոչընդոտ աշխատանքը»:

Վերջինս հայտնել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 

Լրահոս

Դիտել ավելին