Կարևոր իրադարձություններ

Վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է, Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա. Արծրուն Հովհաննիսյան

02 Նոյեմբեր, 2020 18:31
Վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է, Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա. Արծրուն Հովհաննիսյան

 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցին թե ի՞նչ է նշանակում «հակառակորդի մեջքը կոտրված լինել» ասաց․  «Ադրբեջանական զինված ուժերի ցամաքային եւ հետևակային պոտենցիալը կոտրված լինելը չի նշանակում, թե չի շարունակվելու հարձակումը»։

Ներկայացուցիչը պարզաբանեց, որ խոսքը հակառակորդի ցամաքային զորատեսակների հետևակային և զրահատանկային խմբավորումների մասին է։

«Օրինակ՝ հակառակորդի հրետանային զորքերն ավելի քիչ կորուստներ են կրել, քան հետեւակը։ Խոսքը նրա մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու, հենց հիմա էլ Մարտունիի ուղղությամբ մարտեր են։ Կհարձակվեն վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ եւ այլն»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա։

«Մեր տեսադաշտում արդեն ավելի քիչ է հայտնվում ծանր զրահատեխնիկա, ավելի շատ փոքր մեքենաներ են, որոնք ավելի շատ վարձկանների մարտավարությանն են մոտ»,- եզրափակեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին