Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598,5
    614,5

  • RUB

    6,61
    6,91

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում

02 Նոյեմբեր, 2020 18:09
Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The National News-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն:

Ահմեդ Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014թթ. եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարարը, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին