Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որ Բաքուն չի կատարում ՄԻԵԴ-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը

02 Նոյեմբեր, 2020 17:42
Հեղինակ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որ Բաքուն չի կատարում ՄԻԵԴ-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել. 
 
ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել նոր ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպական Դատարանի 39-րդ կանոնի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 29-ի անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելը: 
Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք բերված համաձայնությունը չկատարելու, ինչպես նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կլաստերային և քիմիական տարրեր պարունակող հրկիզող զինատեսակների օգտագործման մասին: Դատարանին է տրամադրվել Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Մատաղիսի, Ասկերանի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծության վերաբերյալ ֆոտո և վիդեո ապացույցներ:
Ավելին, ներկայացվել են նաև հավաստի ապացույցներ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկաններ ներգրավվելու և մարտական գործողություններում նրանց մասնակցության վերաբերյալ: Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերի խախտումների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին