Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երևանը հստակ ձևակերպի «կարմիր գծերը». Սուրեն Սուրենյանց

02 Նոյեմբեր, 2020 17:18
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երևանը հստակ ձևակերպի «կարմիր գծերը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երևանը հստակ ձևակերպի «կարմիր գծերը»
Չավուշօղլուն երեկ Բաքվում հրապարակայնացրեց, որ մոտ օրերս Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի ՊՆ նախարարը։ Ինքնին հասկանալի է, որ սա պատերազմը շարունակելու կամ նունիսկ՝ ինտենսիվացնելու ուղերձ էր։ Սա, իր հերթին, հուշում է, որ չնայած տարածքային որոշ ձեռքբերումներին՝ Անկարան դեռևս չի լուծել քաղաքական այն խնդիրը, ինչի պատճառով սանձազերծել է պատերազմը, այլ խոսքով՝ չի հասել մեր տարածաշրջանում "սիրիական մոդելի" կիրարկմանը։
Թշնամու պլանների հետ կապված՝ ամեն բան ակնհայտ է" Նույնքան ակնհայտ ու անվիճարկելի են մեր բանակի հերոսականությունն ու ժողովրդի միասնականությունը։
Գալով հայաստանյան իրողություններին՝ ցավով եմ արձանագրում, որ իշխանության ներկայացուցիչները խիստ ագրեսիվ են արձագանքում որևէ այլընտրանքային դիրքորոշման, տեսակետի, որը դուրս է նրանց պատկերացումների շրջանակից։
Մինչդեռ՝ տրամաբանական է, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը իշխանությունից պահանջեն հստակեցնել որոշ հարցեր։
Մասնավորապես՝ ինչն է հայկական կողմի համար համարվելու հաղթանակ։ Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել հենց իշխանությունների կողմից ու տրամաբանական կլինի, եթե հենց իշխանությունը ձևակերպի ռազմական գործողությունների այն սցենարը, որը կարող է հաղթական համարվել։ Ո՞րն է հաղթանակը՝ հրադադարի հաստատումը պատերազմի այսօրվա իրողություններո՞վ, որովհետև թշնամին չի լուծել իր հիմնական խնդիրը, մինչև սեպտեմբերի 27-ը գործող առաջնագծի վերկանգնո՞ւմը, թե՞ թշնամուն պատժելը՝ նոր տարածքներ ձեռք բերելով։ Ես ունեմ իմ տեսակետը, սակայն առայժմ կսպասեմ իշխանության դիրքորոշմանը։
Մյուս կողմից՝ խիստ կարևոր է մեր բանակի հեոսականության արդյունքերի կապիտալիզացիան դիվանագիտական հարթության վրա․ Վաշինգտոնն ու Փաշիզը կարգավորման վերաբերյալ սահմանափակվում են ընդհանուր ձևակերպումներով(ԼՂ խնդիրը, տարբեր պատճառներով, նրանց համար ակտուալ չէ), Պուտինը օրերս դարձյալ խոսեց 5+2 բանաձի մասին, ինչը, մեղմ ասած, չի բխում մեր շահերից(Լավրովի պլանը փաստորեն ակտուալ է մնում՝ անկախ պատերզամից), իրանական ծրագրի հիմքում դարձյալ "դեօկուպացիայի" պնդումն է՝ համանախագության ձևաչափը փոխելու բաղադրիչով, ինչը դարձյալ չի բխում մեր շահերից։ Ի՞նչ միջոցներով է հայկական դիվանագիտությունը փորձելու բեկում մտցնել, մանավանդ, երբ արդարացիորեն շրջանառու է դարձրել "անջատում՝ հանուն փրկության" բանաձևը, ո՞րն է կարգավորման գործընթացում այն սահմանն, որից անդին զիջումներ անելը բացառվում է։ Սրանք հռետորական հարցեր չեն ու պահանջում են հստակ բանաձևումներ պաշտոնական մակարդակով։ Այլ խոսքով՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում պաշտոնական Երևանը պետք է ունենա հստակ կոնցեպցիա։
Ժամանակն է, որպեսզի պաշտոնական Երևանը հստակ ձևակերպկի "կարմիր գծերը"՝ արտաքին գործընկերներին ու մեր հասարակությանը հստակ բացատրելով, թե ռազմական կամ դիվանագիտական որ հարցերում չենք կարող հանդուրժել զիջումներ։ Ընդ որում՝ "կարմիր գծերը" պետք է մի կողմից հնարավորինս արտահատեն մեր ազգային ձգտումները, մյուս կողմից՝ լինեն իրական օրակարգ, ընկալելի մեր դաշնակիցների ու արտաքին գործընկերների համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին