Կարևոր իրադարձություններ

Թշնամու կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Մարտունիում այրվել է ավելի քան 150 հա համայնքապատկան անտառային ծածկույթ․ Ննգի համայնքի ղեկավար

02 Նոյեմբեր, 2020 16:42
Հեղինակ՝ Արցախի Տեղեկատվական շտաբ
Թշնամու կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Մարտունիում այրվել է ավելի քան 150 հա համայնքապատկան անտառային ծածկույթ․ Ննգի համայնքի ղեկավար

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը ասել է. 

«Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: 

Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։

Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին