Մոսկվան ամբողջական տեղեկատվություն չունի Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի գաղափարի մասին, բայց ամեն դեպքում, բոլոր պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սկանդինավյան երկրների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելության հնարավոր տեղափոխման շուրջ, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում `զինադադարի պահպանման համար: