Կարևոր իրադարձություններ

Մարտունին ենթարկվել է ռմբակոծության․ կիրառվել է ռազմական ավիացիա․ Արցախի ԱԻՊԾ

01 Նոյեմբեր, 2020 23:33
Մարտունին ենթարկվել է ռմբակոծության․ կիրառվել է ռազմական ավիացիա․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։

Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։

Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»։

 

Լրահոս

Դիտել ավելին