Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը

01 Նոյեմբեր, 2020 23:22
Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: Լսվել է մի քանի պայթյուն: Այս մասին տեղից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 

18:38 - Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: 

18:49- Օդային տագնապի ազդանշանն ավարտվել է: 

19:36- Օդային տագնապի ազդանշանը միացել է: Լսվել է մոտ չորս պայթյուն: 

19:39 - Օդային տագնապի ազդանշանն անջատվել է:

23:07 - Օդային տագնապի ազդանշանը կրկին միացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին