Կարևոր իրադարձություններ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

01 Նոյեմբեր, 2020 22:56
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Արտակ Բեգլարյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքներին, ինչպես նաև հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերին, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ չնայած տեղում զգալի աշխատանք է տարվում հումանիտար աղետի վերաբերյալ փաստերի հավաքագրման ուղղությամբ, այնուամենայնիվ, շատ կարևոր է միջազգային գործընկերների, խորհրդարանական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին