Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են վարձկանները. Արծրուն Հովհաննիսյան

01 Նոյեմբեր, 2020 22:32
Ադրբեջանի ԶՈւ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են վարձկանները. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ցուցադրվեց երկրորդ վարձկան ահաբեկչը, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և կիրառվել մյուս վարձկանների հետ: Որպես ինչ և ինչպես են նրան ադրբեջանցիները օգտագործում մեր դեմ: Այս մասին  նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  

«Ինչքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և կիրառությունը մարտական գործողությունների համար։

Մենք շատ լավ գիտենք և տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների՝ որտեղ, որ տեղամասում, ինչպես են նրանց առաջադրանքներ տրվում, ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել։ Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաև այն մասին, որ Ադրբեջանի զինվա ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին