Կարևոր իրադարձություններ

Ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան

01 Նոյեմբեր, 2020 22:21
Ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու զորքերը և ահաբեկչական խմբավորումները՝ վարձկանները, տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին  նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  

«Հարձակվողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով են եղել, հիմնականում օջախային հարձակումներ էին, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ:

Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած որոշակի մարտական գործողություններին։ Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին