Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել. Զարուհի Բաթոյան

01 Նոյեմբեր, 2020 22:10
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել. Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրազեկում

ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների կեցության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է զանգել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 114 թեժ գծի հեռախոսահամարով:

Կարելի է այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որը գործում է շուրջօրյա, որտեղ նաև գիշերելու հնարավորություն կա:

Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել»:

 

Լրահոս

Դիտել ավելին