Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ

01 Նոյեմբեր, 2020 19:45
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի լրատվական ծառայությունից։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին