Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, տուժել է 940 մարդ

01 Նոյեմբեր, 2020 19:21
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, տուժել է 940 մարդ

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, տուժել է 940 մարդ: Այս մասին հաղորդել Է հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 58 զոհվածների ւ 920 տուժածների մասին:

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է 62 մարդ, 218 - ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Ցնցումները զգացվել էին նաև Հունաստանում: Իսկ Թուրքիայում ավելի քան 20 հետցնցումներ էին տեղի ունեցել, որոնցից մի քանիսը՝ հզոր:  

 

Լրահոս

Դիտել ավելին