Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ՝ ԱՀ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները. խոսնակ

01 Նոյեմբեր, 2020 18:30
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ՝ ԱՀ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները. խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան:

Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին