Կարևոր իրադարձություններ

Գերեվարվել է ևս մեկ վարձկան. նրան խոստացել էին ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «անհավատի» գլուխ կտրելու համար (տեսանյութ)

01 Նոյեմբեր, 2020 14:10
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Գերեվարվել է ևս մեկ վարձկան. նրան խոստացել էին ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «անհավատի» գլուխ կտրելու համար (տեսանյութ)

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ տեղադրել.

ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:
Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:
Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին