Կարևոր իրադարձություններ

«Վրացական երազանք»-ն առաջատար է. ԿԸՀ-ն հաշվարկում է ընտրությունների արդյունքները

01 Նոյեմբեր, 2020 11:41
«Վրացական երազանք»-ն առաջատար է. ԿԸՀ-ն հաշվարկում է ընտրությունների արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվարկելով 72.45 տոկոս քվեաթերթիկների տվյալները, հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 48.51 տոկոսը: «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» քաղաքական ուժը ստացել է ձայների 26.15 տոկոսը: Երրորդ տեղում «Եվրոպական Վրաստան»-ն է, որն ստացել է ձայների 3.8 տոկոսը:  Բացի այս երեք ուժերից, նախնական արդյունքներով, խորհրդարան կանցնեն ևս յոթ ուժեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդհանուր ընտրական տեղամասերի թիվը 3 հազար 847 է:

Ընտրություններին մասնակցել է 48 քաղաքական կուսակցության և 2 դաշինք:

Մեծամասնական ընտրակարգով երկրորդ փուլով քվեարկություններ կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսում, Ռուսթավիում, Թելավիում, Ախմետայում, Կվարելիում, Լագոդեխիում:

 

Լրահոս

Դիտել ավելին