Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք

01 Նոյեմբեր, 2020 10:54
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2441 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92 254-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1363 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 373 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1736-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 510 է, ընդհանուր առողջացածներինը՝ 55 827, փաստացի բուժվողներինը՝ 34 691 (մեկ օրում ավելացել է 1903-ով): Մեկ օրում արվել է 5392 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 407 980 թեստ:

 

Լրահոս

Դիտել ավելին