Կարևոր իրադարձություններ

Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին

01 Նոյեմբեր, 2020 00:01
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին

Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին: Այս մասին տեղեկանում ենք Իջևան Բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

«Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։

Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։

Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին։

#կանք,պիտի լինենք ու դեռ շատանանք

#հաղթելու ենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին