Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    516

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, 885-ը՝ վիրավորվել

31 Հոկտեմբեր, 2020 23:48
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, 885-ը՝ վիրավորվել

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, 885-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ТАСС-ը։

«Այս պահին հայտնի է 37 զոհերի մասին, վնասվածքներ է ստացել 885 մարդ։ Փլատակների տակից փրկվել է 103 մարդ՝ վնասվածքներով», - թուրքական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Ցնցումները զգացվել էին նաև Հունաստանում: Իսկ Թուրքիայում ավելի քան 20 հետցնցումներ էին տեղի ունեցել, որոնցից մի քանիսը՝ հզոր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին