Կարևոր իրադարձություններ

Չեն կարող գերճշգրիտ զենքերով «պատահական» խոցվել եկեղեցին, հոսպիտալը, ծննդատունը․ Արծրուն Հովհաննիսյան

31 Հոկտեմբեր, 2020 22:51
Չեն կարող գերճշգրիտ զենքերով «պատահական» խոցվել եկեղեցին, հոսպիտալը, ծննդատունը․  Արծրուն Հովհաննիսյան

Արցախը որևէ հատուկ նպատակ չունի Ադրբեջանի խաղաղ բնակիչներին վնաս հասցնելու։ Այս մասին հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախի ԶՈՒ սպառազինության կազմում գտնվող հաճախ հին, սովետական արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում, և խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաև խաղաղ բնակչությունը։ Որի առիթով Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն արեց, և Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործողություն իրականացնել։ Սակայն Ադրբեջանը, ունենալով գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են ունենալ մեկ-երկու մետրի շեղում, քաղաքացիական օբյեկտներ է թիրախավորում. Ստեփանակերտի ծննդատուն, Մարտակերտի հոսպիտալ, Ստեփանակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի։ Չեմ կարծում, որ գերճշգրիտ զենքերով պատահական են խոցում եկեղեցին ու ծննդատունը»,- ասաց Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին