Կարևոր իրադարձություններ

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

31 Հոկտեմբեր, 2020 22:41
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ հարցադրումները, առաջարկները մեր զինված ուժերը մշակում է, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող: Այս մասին հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շատ կարևոր է, որ լինեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը, տեսնել խախտողին, ի սկզբանե ֆիքսել, որ ագրեսիան ու պատերազմը սկսել է Ադրբեջանը: Կարծես բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը։

Մեր զինված ուժերը պատրաստ են, մշակում են համապատասխան հարցադրումներ և առաջարկներ համապատասխան վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ: Առանց այդ մեխանիզմների, ինչպես տեսանք, քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանին փորձեց նստեցնել հրադադարի իրավիճակի առջև, բայց դա չստացվեց, որովհետեւ չկան վերիֆիկացաիայի մեխանիզմներ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին