Կարևոր իրադարձություններ

ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է

31 Հոկտեմբեր, 2020 22:07
ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անձամբ մասնակցելով Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։ Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից՝ հղում անելով ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը։

ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով վճարվել է, իսկ այն քաղաքացիները, որոնց վճարումն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կվճարվի։

Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։

ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին։

 

Լրահոս

Դիտել ավելին