Կարևոր իրադարձություններ

Վանաձորում բախվել են «ՊԱԶ»-ն ու մոտոցիկլետը․ կա տուժած

31 Հոկտեմբեր, 2020 21:40
Վանաձորում բախվել են «ՊԱԶ»-ն ու մոտոցիկլետը․ կա տուժած

Հոկտեմբերի 31-ին` ժամը 17։21-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու և Նաիրի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Նաիրի փողոցի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Վ․, ծնված 1966 թ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Գարիկ Ա․, ծնված 2002 թ․)։

Փրկարարները մոտոցիկլետի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին