Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին. Տիգրան Վիրաբյան

31 Հոկտեմբեր, 2020 21:01
Հեղինակ՝ Տիգրան Վիրաբյան
Հորդորում ենք միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին. Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը կոչ է արել «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին», ինչպես նաեւ՝ հայերին կոտորելու համար ստեղծել հատուկ ջոկատներ եւ այլն: Իբրահիմովը նաեւ ակնարկել է հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի գործած ցեղասպանությունը՝ որպես «հայերի հետ վարվելու ճիշտ օրինակ»:

Սա ակնհայտ ռասիստական եւ այլատյաց հայտարարություն է՝ էթնիկ հողի վրա անմեղ մարդկանց սպանելու կոչ: Նման հռետորաբանությունը սպորտում բացարձակ անընդունելի է:

Ֆուտբոլային աշխարհի հիմնական դավանանքներից մեկը խաղաղության ու մարդասիրության պաշտպանությունն է: Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն մեծ տեղ է տալիս ռասիզմի դեմ պայքարին:

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին։

Միջնադարյան խավարամտությունն ու այլատյացությունը ֆուտբոլային համայնքում տեղ չունեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին