Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրակել են ուղղափառ հոգևորականի վրա․ նա գտնվում է ծանր վիճակում

31 Հոկտեմբեր, 2020 20:52
Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրակել են ուղղափառ հոգևորականի վրա․ նա գտնվում է ծանր վիճակում

Լիոնի 7-րդ շրջանում հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին հաղորդում է տեղական Progres թերթը ՝ վկայակոչելով ականատեսներին, գրում է РИА Новости-ն:

Հարձակման արդյունքում վիրավորվել է ուղղափառ քահանա: Կրակ բացողին հաջողվել է փախչել:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քահանան փակել է եկեղեցին։ Չարագործը կրակել է երկու անգամ։ Քահանան ծանր վիրավորվել է։

Ինչպես նշում են ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ, հարձակվողը մոտ 40 տարեկան տղամարդ է եղել:

 

Լրահոս

Դիտել ավելին