Կարևոր իրադարձություններ

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

31 Հոկտեմբեր, 2020 19:12
Վրաստանում  խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ըստ ՆԳՆ-ի ընթանում են հիմնականում խաղաղ մթնոլորտում, սակայն ժամը 15:00-ի դրությամբ բռնության դեպքերի քանակն ու բովանդակությունը այլ փաստի մասին է վկայում: Հատկապես ծայրահեղական տրամադրություններ են արձանագրվում լրագրողների նկատմամբ: Այսպես, մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել մինչև 6 լրագրողի, նաև բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցրել լրագրողների հասցեին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Նշվում է, որ ճնշումներ են գործադրվել նաև «Ալիք Մեդիայի» նկարահանող խմբի վրա: Լրագրողների աշխատանքը խոչընդոտել են սկզբում ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, այնուհետև ընտրատեղամասի հարակից տարածքում խմբված քաղաքացիները, որոնք ընտրողների անձնական տվյալներով ցուցակներ ունեին:

 

Լրահոս

Դիտել ավելին