Կարևոր իրադարձություններ

Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ

31 Հոկտեմբեր, 2020 18:30
Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում:

Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին