Կարևոր իրադարձություններ

Հրետակոծության է ենթարկվել Հերհեր գյուղը. իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը․ ԱՀ ՄԻՊ

31 Հոկտեմբեր, 2020 17:03
Հեղինակ՝ Արցախի Տեղեկատվական շտաբ
Հրետակոծության է ենթարկվել Հերհեր գյուղը. իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը․ ԱՀ ՄԻՊ
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:
 
Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս:
 
Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:
 
Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին