Կարևոր իրադարձություններ

Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

31 Հոկտեմբեր, 2020 15:46
Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

«Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում»,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

Այն հարցին թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն Տողանյանը պատասխանել է, որ նման հնարավորություն կա։

«Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում»,- ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ  այդ իսկ պատճառով իրենք կարծում են, որ կարող են հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա:

«Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել  Վարդան Տողանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին