Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտությունից տուժածները 1 մլն ֆունտի չափով օգնություն կստանան. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

31 Հոկտեմբեր, 2020 11:11
 ԼՂ հակամարտությունից տուժածները 1 մլն ֆունտի չափով օգնություն կստանան.  Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիան մեկ միլիոն ֆունտ ստերլինգի հումանիտար օգնության կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածների համար, հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական պարագաներ, սնունդ, վիրակապեր և բինտերանհետաձգելի բուժօգնություն նրանց, ովքեր տուժել են ԼՂ հակամարտությունից»,- ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Մեկ միլիոն ֆունտի ֆինանսավորումը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով:

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությամբ ուղիներ փնտրել խաղաղ, համաձայնեցված, քաղաքական կարգավորման համար, որի կարիքն ունեն տարածաշրջանի բնակիչները»,-ասվում է Ռաաբի հայտարարության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին