Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն 400 հազար եվրո է հատկացնում ԼՂ-ի բնակչության համար

31 Հոկտեմբեր, 2020 10:19
ԵՄ-ն 400 հազար եվրո է հատկացնում ԼՂ-ի բնակչության համար

Եվրոպական Միությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որը տուժել է հակամարտության հետևանքով․ այս մասին հայտնել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

 
 Լենարչիչն ասել է, որ իրենք լրացուցիչ 400 հազար եվրո մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղում և նրա մերձակայքում հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական բնակչության անհետաձգելի պահանջները բավարարելու համար։
 
«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր»,- եզրափակել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին