Կարևոր իրադարձություններ

Այսօր, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում. Սենոր Հասրաթյան

31 Հոկտեմբեր, 2020 09:51
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Այսօր, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր մենք ապրում ենք 1992-ի հունիս-օգոստոսյան իրականության պայմաններում: Նորից ու նորից հորդորում եմ՝ հիշողությամբ հետ շրջվեք դեպի ոչ հեռավոր անցյալի դժնդակ օրերը, հիշեք այդ շրջանում արած-չարածները և օգտվեք այդ օրերի փորձից: Մի ասեք, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է, մանավանդ, որ պատերազմները միշտ էլ դաժան և նույնն են լինում...Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն: Ավելին, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում... Եվ դա իրական է ու, համոզված եմ՝ լինելու է...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին