Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

31 Հոկտեմբեր, 2020 09:06
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Նշվում է ավելի քան 800 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ վկայակոչելով Anadolu-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհերի եւ 800 տուժածների մասին:

Վարչությունում նաեւ հայտնել են, որ վիրավորներ կան ոչ միայն Իզմիրում, այլեւ Այդինում, Մանիսում եւ Բալըքեսիրում:

Փրկարարական աշխատանքներ են տանում մարդկանց որոնելու ուղղությամբ, որոնք կարող են մնալ ավերված տների փլատակների տակ: Նշվում էր, որ փրկվել է առնվազն 70 մարդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին