Կարևոր իրադարձություններ

Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան. «Ժողովուրդ»

31 Հոկտեմբեր, 2020 08:23
Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, եւ բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով:

Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է: Այսպիսով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռազմիկ Պետրոսյանի նշանակումն այս պաշտոնին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը նշեց. «Խոսքն աշխարհազորի մասին է, որի մասին նախագիծն ընդունվեց օրերս։ Սա վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, եւ յուրաքանչյուրս պետք է մեր մարզում իր խնդիրը կատարի, որ ավելի կազմակերպված լինի: Շատ սպասված կառույց է աշխարհազորը»:

Պետրոսյանի հետ զրուցել ենք նաեւ սահմանում տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ շուտով կլսենք հաղթանակի մասին. «Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին: Հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»: Պետրոսյանը խոսեց նաեւ հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, թե օր օրի այդ միջոցներն ավելանում են, եւ մինչեւ ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին