Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում․ «Հրապարակ»

31 Հոկտեմբեր, 2020 08:05
Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 8-ին՝ պատերազմն սկսվելուց հետո, անհայտ հանգամանքներում ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ։ Մի քանի օր առաջ նրան տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով եւ համազգեստի վրա համապատասխան տարբերանշաններով։

Հոկտեմբերի 25-ին Արցախ մեկնած «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը, որը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, Քյարամյանին տեսել է շտաբում՝ Արայիկ Հարությունյանի կողքին։ «Ժառանգության» ղեկավար Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այդ փաստը, որ՝ այո, Արգիշտի Քյարամյանը շտաբում էր, Սեյրան Օհանյանի հետ, սակայն թե ինչ առաքելությամբ է նա Արցախում, իրեն հայտնի չէ։

Մենք ԱԱԾ-ից փորձեցինք ճշտել, թե Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո որեւէ այլ պաշտոն զբաղեցնո՞ւմ է ծառայությունում։ Մեզ պաշտոնապես պատասխանեցին, որ չի զբաղեցնում։

Կապվեցինք նաեւ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ինչ առաքելությամբ է Քյարամյանն Արցախում։ Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ Քյարամյանը, ըստ որոշ տեղեկությունների, այն պաշտոնյաների ցանկում էր, ում նշանակումը ժամանակին տարակուսանք էր առաջացրել ՌԴ իշխանությունների մոտ»։

 

Լրահոս

Դիտել ավելին