Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կառավարության հետ աֆիլացված ֆեյսբուքյան օգտահաշիվը պնդում է, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակով․ սա ամբողջությամբ կեղծ է․ Արտակ Բեգլարյան

30 Հոկտեմբեր, 2020 23:52
Հեղինակ՝ Արցախի տեղեկատվական շտաբ
Ադրբեջանի կառավարության հետ աֆիլացված ֆեյսբուքյան օգտահաշիվը պնդում է, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակով․ սա ամբողջությամբ կեղծ է․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»,- հայտարարել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին