Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ. Ջասթին Թրյուդո

30 Հոկտեմբեր, 2020 23:41
ԼՂ-ում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ. Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը  շարունակում է մնալ չափազանց մտահոգիչ: Այս մասին հայտնում է Globalnews-ը: 

Կանադայի վարչապետը նշել է. «Երկու շաբաթ առաջ հեռախոսզրույցներ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել եմ, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը և պահպանել հրադադարը»:

Թրյուդեն նաև ասել է, որ Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային այն բանից հետո, երբ դրանք սկսել է օգտագործել Ադրբեջանը:

 

Լրահոս

Դիտել ավելին