Իրանի գեներալ Ազիզ Նասիրզադեն ելույթ ունենալով «Շահիդ Սաթարիի» ռազմաօդային համալսարանի շրջանավարտների ավարտական արարողությանը` հայտարարել է. «Այսօր իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդության, խորհուրդների և առաջնորդության ներքո , երկրի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իսլամական Իրանի տարածքային ամբողջականությունը»:
Ընդգծելով երկրի զինված ուժերի՝ ցանկացած սպառնալիքին դիմակայելու պատրաստակամությունը, նա նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են վճռական և ջախջախիչ պատասխան տալ երկրի սահմանների ողջ երկայնքով ցանկացած արկածախնդրության: