Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

30 Հոկտեմբեր, 2020 22:22
Հեղինակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել.
 
«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։
 
Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով գրոհի փորձ է արվել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Այստեղ կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։
 
Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, Հայաստանի զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ։
 
Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ. Մարտունի-Ճարտար ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել ռազմաճակատը: Դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են։
 
Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են:
 
Արծրուն Հովհաննիսյան»
 

 

Լրահոս

Դիտել ավելին