Կարևոր իրադարձություններ

Հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

30 Հոկտեմբեր, 2020 21:49
Հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ, իսկ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:

Դեսպանը Լաքոտն իր հերթին նշել է հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին