Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արթիկ քաղաքից դեպի Պեմզաշեն գյուղ տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

30 Հոկտեմբեր, 2020 21:30
Ավտովթար Արթիկ քաղաքից դեպի Պեմզաշեն գյուղ տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18։53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասից դեպի Պեմզաշեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ո․, ծնված 1979 թ.) բախվել է խոշոր եղջերավոր անասունին, ապա «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Քյարամ Խ․, ծնված 1992 թ.)։ 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արամ Ո․-ին, Քյարամ Խ․-ին և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կամսար Մ․-ին (ծնված 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից: Արամ Ո․-ն և Քյարամ Խ․-ն տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին