Կարևոր իրադարձություններ

Լուսագյուղում Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել․ ոստիկանություն (տեսանյութ)

30 Հոկտեմբեր, 2020 20:27
Լուսագյուղում Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել․ ոստիկանություն (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկանները տվյալներ են ձեռք բերել, որ Լուսագյուղի բնակիչներից մեկը Արցախից փամփուշտներ է բերել, որոնք պահում է տան տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հետագա միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը Ապարանի ոստիկաններին ներկայացրեց 140 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ, որոնք վերցվել են։

Հարգելի՛ քաղաքացիներ, այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա պայքարը զենք-զինամթերքը Արցախից Հայասատան ապօրինի կերպով տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին