Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին

30 Հոկտեմբեր, 2020 20:19
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հորդորում է չտրվել սադրանքներին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Դիմում հայրենակիցներին

Վերջին օրերին սոցիալական ցանցերում մասնավոր անձանց և առանձին խմբերի կողմից տարածվում են Մոսկվայում տարբեր ակցիաների դուրս գալու կոչեր։

Գիտակցելով ձեզանից յուրաքանչյուրի խորը մտահոգությունը և չափազանց ուշադիր վերաբերվելով իրավիճակին՝ խնդրում ենք ձեզ ձեռնպահ մնալ նման նախաձեռնություններին մասնակցելուց և սոցիալական ցանցերում կոչերի տարածումից, չտրվել հնարավոր սադրանքներին և, ինչպես և նախկինում, պահպանել ՌԴ օրենսդրությունը:

Խնդրում ենք նաև մեր բոլոր հայրենակիցներին մշտական կապ պահպանել դիվանագիտական ներկայացուցչության հետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին