Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Գուգարք գյուղում․ տուժածներ չկան

30 Հոկտեմբեր, 2020 20:03
Հրդեհ Գուգարք գյուղում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի Էներգետիկների փողոցի թիվ երկրորդ հարթակի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Էներգետիկների փողոցի տներից մեկի տանիքում, հարակից խորդանոցում և մոտակա խոտածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։22-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել են տան տանիքը (64 քմ), խորդանոցը (24 քմ) և մոտ 2 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին