Կարևոր իրադարձություններ

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ․ կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

30 Հոկտեմբեր, 2020 19:33
Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ․ կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորմանը։

Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։

 

Լրահոս

Դիտել ավելին