Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գյուլբենկյան և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում․ տուժածներ չկան

30 Հոկտեմբեր, 2020 19:26
Ավտովթար Գյուլբենկյան և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարորության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Տարոն Թ․, ծնված 1968 թ.) կամրջակը կոտրվել է, բեռնատարը կողաշրջվել է, և ավազը թափվել է ճանապարհի երթևեկելի հատված․ տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին