Կարևոր իրադարձություններ

Դոլարի և ռուբլու փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

30 Հոկտեմբեր, 2020 18:40
Դոլարի և ռուբլու փոխարժեքները աճել են, եվրոյինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 493.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։  

Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով և կազմել 576.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 6.24 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 639.46 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 32.61 դրամով և կազմել 29680.93 դրամ: Արծաթի գինը նվազել է 14.09 դրամով և կազմել 365.24 դրամ: Պլատինի գինը նվազել է 19.27 դրամով և կազմել 13647.86 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին