Կարևոր իրադարձություններ

Հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

30 Հոկտեմբեր, 2020 18:17
Հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:  Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չպահպանման կապակցությամբ և հույս հայտնել, որ կիառվող դիվանագիտական ջանքերը կտան իրենց արդյունքը:

Դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքը և իրավիճակը ռազմաճակատում, հատուկ ընդգծել գործողություններում օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստը:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների դադարի բացակայության պայմաններում հայկական ուժերը շարունակում են վստահորեն կատարել իրենց խնդիրները: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ վերոնշյալ դադարը հնարավոր է միայն տեղում դրա պահպանման վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:

 

Լրահոս

Դիտել ավելին